Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ է հանդիպել, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
«Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից»,- նշված է հաղորդագրությունում: