Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան


Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան
Հոկտեմբեր 16 14:21 2025

«Ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով ձեր հարցին պատասխանել, որովհետև դրա համար կա երկու կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում հնչեցնելու փաստի մասին հարցին։

Նա բացատրեց, որ Կոպենհագենում այդ պաշտոնական հաղորդագրության մեջ ասովում է, թե քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TREPP նախագիծը ՀՀ տարածքում։

«Այսինքը, երկու կողմերն այդպիսով արձանագրել են, որ ՀՀ-ի տարածում կա TREPP նախագիծ, այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը և լրացուցիչ հաստատում ենք ՀՀ-ի դիրքորոշումը, որ Հանրապետության տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TREPP-ուղի» նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այն իրականություն է։

Պատասխանելով Ադրբեջանի պահանջով սահմանադրությունը փոխելու ծրագրին՝ նա հայտարարեց. «Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք, ունենք սահմանադրության փոփոխման ներքին օրակարգ»։