Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ թե ընտրություններում ով կհաղթի, ով կպարտվի՝ այդ հարցերի պատասխանը կտա ժողովուրդը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի հռչակագրում արձանագրվել է, որ ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններում դիմելու է ժողովրդին ՝ ՀՀ կառավարման մանդատը ևս 5 տարով երկարացնելու հարցով։ Ընդ որում, դա անում ենք հռչակագրով։ Ինչ վերաբերում է մեր շանսերին՝ գնահատականը կտա ժողովուրդը։ Այն քաղաքականությունը, որը մենք իրականացնում ենք և իրականացրել ենք 2021 թվականից ի վեր, դրա հեղինակը ժողովուրդն է, որը շատ ավելի իմաստուն է, քան քաղաքական ցանկացած ուժ ու գործիչ»,-հավելեց նա։
Փաշինյանը հիշեցրեց՝ ընդդիմությունը 2024, 2025 թվականներին հայտարարում էր, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ ինքը հակառակն էր հայտարարում, որ պատերազմ չի լինելու, իսկ 2021-ին էլ հայտարարում էին, որ իրենք են հաղթելու ընտրություններում, սակայն հաղթեց ժողովուրդը։