Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում. Փաշինյան (Տեսանյութ)


Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում. Փաշինյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 16 13:21 2025

Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք ենք կատարում և մաքսիմալ ջանք ենք գործադրում, որպեսզի ունենանք կոնկրետ արդյունքներ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին հայտարարություն չի անում։

Ինչ վերաբերում է Եգիպտոս այցին՝ Փաշինյանը տեղի ունեցող միջոցառումն աննախադեպ է համարում.«Ես շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներին՝ հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ գագաթաժողովին ներկա գտնվելը։

Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ։ Դրանից առաջ մենք տեսնվել ենք Դուշամբեում, Կոպենհագենում։ Օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, որտեղ մենք ներկա ենք լինում, մեր շփումները կրում են պարբերական բնույթ։ Այդ շփումների մասին հայտարարություններ լինում են»։