Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ ծայրաստիճան անորոշ մեղադրանքի և ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում, այս մասին հայտարարել է փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
«Տեր Գարեգինը մեղադրվում է, ընդամենը, միջին ծանրության հանցանքին առերևույթ օժանդակելու մեջ և հետապնդվում է պարզապես քահանա հայր լինելու համար»,- նշել է Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ այսօր մեկ ամսով կալանավորվեց Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանը, երկու ամսով էլ՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։