Գեներալ Դավիթ Մանուկյանի և Իգոր Մուրադյանի ծննդյանն օրն է․ երկուսն էլ՝ խղճի կալանավորներ․ Գալստյան


Գեներալ Դավիթ Մանուկյանի և Իգոր Մուրադյանի ծննդյանն օրն է․ երկուսն էլ՝ խղճի կալանավորներ․ Գալստյան
Հոկտեմբեր 15 23:07 2025
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

 

«Գեներալ Դավիթ Մանուկյանի և իմ ընկեր Իգոր Մուրադյանի ծննդյանն օրն է։ Երկուսն էլ՝ գաղափարի և խղճի կալանավորներ են․ մեկը՝ Բաքվի բանտում, մյուսը՝ Երևանի։ Երկուսն էլ Արցախի, հողի, հայ մարդու լինելիության զինվորն են։

Նրանք ավելի քան ազատ են ու արժանապատիվ, որովհետև չեն դավաճանել, չեն ընկրկել, չեն վաճառվել։
Նրանք ո՜չ խղճի, ոչ՝ Հայրենիքի հետ առևտուր չեն արել։ Հիմա դեռ հուդաների ժամանակն է․․․․Գալու է մաքրվելու և քարերն հավաքելու ժամանակը»: