Ջալալ Հարությունյանը տեղափոխվեց ՔԿՀ


Ջալալ Հարությունյանը տեղափոխվեց ՔԿՀ
Հոկտեմբեր 15 21:01 2025

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը քիչ առաջ տեղափոխվել է ՔԿՀ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել մեղադրական դատավճիռը։

 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանական կողմը երկու անգամ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու և կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ, մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։

Ի վերջո՝ Հարությունյանն օրեր անց տեղափոխվեց ՔԿՀ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։