Ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, և այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած․ Բագրատ սրբազան


Ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, և այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած․ Բագրատ սրբազան
Հոկտեմբեր 15 18:31 2025

Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է… Այս մասին Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հրապարակած նամակում։

 

«Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024թ. ապրիլիից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձեռբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ… Այն, որ Հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ… Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս, խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ…

Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ… Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ…

 

Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու է, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ… Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։

Հայրենիքի Կալանավոր Բագրատ արք. Գալստանյան 14.10.2025թ. Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»,-գրել է Սրբազանը