Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից. Սևակ Խաչատրյան


Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից. Սևակ Խաչատրյան
Հոկտեմբեր 15 13:29 2025

Երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն արտերկրում դժգոհում և բողոքում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց, դրան անմիջապես հաջորդում է ռեպրեսիաների ալիքը Փաշինյանի կողմից։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վաղարշապատի սպասվող ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կհիշեք, որ Վեհարանի վրա հարձակումից անմիջապես առաջ նույն Փաշազադեն դժգոհել էր Վեհափառից։ Այսօր օրը բացվեց Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ռեպրեսիաների հերթական լուրերով՝ Արագածոտնի թեմի հոգևոր այրերի ձերբակալությամբ։

Մեկ անգամից փորձեք գուշակել՝ ընդամենը 1-2 օր առաջ ո՞վ էր արտերկրում դժգոհել Հայ Առաքելական եկեղեցուց, իհարկե՛, Փաշազադեն։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր իրականության մասին»։

Նշենք, որ «Հաղթանակ» դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյանն «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն է։

Հիշեցնենք, որ Էջմիածնում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին։