Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը բոլորիս ներկայությամբ դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյանը՝ տեր Արամի մասին


Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը բոլորիս ներկայությամբ դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյանը՝ տեր Արամի մասին
Հոկտեմբեր 15 13:52 2025

2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը: Այս մասին գրել է Տավուշ թեմի հոգևորական Թովմաս Առաքելյանը:

 

«Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:

Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»,- գրել է նա: