«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Իշխանությունն առավոտից ձերբակալություններ/խուզարկություններ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում, որի շրջանակներում 6 հոգևորական է ձերբակալվել, այդ թվում` թեմի առաջնորդը:
Սա Մայր Աթոռի դեմ հարձակումների հերթական փուլն է, նաև իշխանության գլխավոր հարվածի նախապատրաստությունը, որը, ըստ նախապես հայտարարվածի, պետք է տեղի ունենա հոկտեմբերին:
Այս հարձակման գլխավոր պատասխանատուն, անշուշտ, Փաշինյանն է, սակայն սրանում իրենց դերն ունեն ՔՊ-ն, դրա առանձին դեմքեր, իրավապահները, ովքեր «տուն պահելու», «քաղաքականությամբ չզբաղվելու» անվան տակ դաշտ են բացում եկեղեցու դեմ անչափ ամոթալի հարվածների և ուրացման համար»: