Անցած գիշեր ձերբակալվել ու ՔԿ են տարվել բարձրաստիճան հոգևորականներ Արագածոտնի թեմից


Անցած գիշեր ձերբակալվել ու ՔԿ են տարվել բարձրաստիճան հոգևորականներ Արագածոտնի թեմից
Հոկտեմբեր 15 10:49 2025

Անցած գիշեր Արագածոտնի թեմի բարձրաստիճան հոգևորականներ են տարվել Քննչական կոմիտե։ Panorama.am-ի տեղեկություններով, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:

Բացի այդ, ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։