Ձերբակալվել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդի տունը


Ձերբակալվել է Տեր Փառեն քահանա Առաքելյանը, խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդի տունը
Հոկտեմբեր 15 10:41 2025

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այս մասին 24News-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Տեր Եսային նաև հայտնեց, որ խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:

Նրա խոսքով` սրբազանին տանում են քննչական բաժին։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: