Այսօր էլ դատավորից ակնկալում ենք, որ իր խղճի դեմ չի գործի. Գոհար Ղումաշյան


Այսօր էլ դատավորից ակնկալում ենք, որ իր խղճի դեմ չի գործի. Գոհար Ղումաշյան
Հոկտեմբեր 14 23:40 2025

«Այսօր էլ դատավորից մենք ակնկալում ենք, որ իր խղճի դեմ չի գործի, կգործի օրենքի սահմանում, և սամվել Կարապետյանն ազատ կարձակվի»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր Ձևով» շարժման անդամ, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

Հիշեցնենք, որ քիչ անց մեկնարկելիք նիստում Հակակոռուպցիոն դատարանը կսկսի քննել նախաքննական մարմնի՝ Սամվել կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Քննող դատավորը Վահե Դոլմազյանն է։

Գ. Ղումաշյանը չի բացառում, որ Ս. Կարապետյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը  «Մեր ձևով« շարժման հաշվետու հավաքի, ինչպես նաև շարժմանը մեծ թվով մարդկանց միանալու հետևանք է։

Շարժման մասնակիցները հայտարարել են, եթե Ս. Կարապետյանն ազատ չարձակվի՝ Ազատության հրապարակում այս շաբաթվա վերջին հրավիրելու են մեծ հանրահավաք ի աջակցություն Սամվել Կարապետյանի ու մյուս քաղբանտարկյալների։