«Սփյուռքի մեր հայությունը մտածում է իրենց հայրենիքի մասին։ Մեր հայրենակիցները հզորացնում են իրենց հայրենիքը՝ իրենց հնարավորությունների։ Դա անում են հիմա։ Սփյուռքը ևս պահանջատեր է, որ Հայաստանում լինի արդարություն, որ Հայաստանում լինի ազատություն, որ ազգային բարերարները լինեն ազատության մեջ»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց «Մեր ձևով» շարժման աջակիցներից մեկը։
Նա հայտարարեց,որ սփյուռքը Սամվել Կարապետյանի կողքին է։
«Քիչ առաջ զանգ ստացանք Գերմանիայից՝ Համբուրգ քաղաքից։Մեր մի շարք հայրենակիցներ հավաքվել են, առցանց հետևում են մեզ, և իրենք էլ պահանջում են՝ ազատություն Սամվել Կարապետյանին։ Ազատություն հայ բարերարին, ազգային բարերարին․․․։
Զանգեր ստանում ենք Մադրիդից, Մյունխենից։ Սփյուռքը հայ բարերարի կողքին է, մեր կողքին է և պահանջում է՝ ազատությո՛ւն։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհով մեկ սփռված, որ մեզ հետևում են, մեր այն բոլոր հայրենակիցներին, որոնք այստեղ չեն, բայց առցանց հետևում են։ Հավատացեք՝ արդարություն լինելո՛ւ է, ազատություն լինելո՛ւ է, բարերարը ազատ լինելո՛ւ է»,-ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։