«Մամուլում տարածվել է տեղեկություն, որ ՀԷՑ-ի էն տղան, աշխատակիցներին հորդորում է, որ հանկարծ չգան ու մասնակցեն ակցիային՝ իրենց իսկական ղեկավարին ի աջակցություն դատարանի բակում կազմակերպված, ինքնակազմակերպված այս մեր միջոցառմանը։ Քանի որ ես էլ արդեն շատ ծանոթներ եմ տեսել այստեղ մեր ՀԷՑ-ից, ասում եմ՝ վախ չկա։ Ո՛չ ոք չի վախենում ձեզանից, ձեզ հույս եք տվել , թե ձեզանից վախենում են, վախեցող չկա, չի էլ եղել, պայքարելու ենք մեր ձևով ու կրելու եք մեր ձևով»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարեց Ալիկ Ալեքսանյանը։
Ներկաները սկսեցին վանկարկել ՝ «մեր ձևով», ինչպես նաև՝ «ազատություն»։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։