Թբիլիսյան Խճուղում հավաքված քաղաքացիները, ովքեր եկել են աջակցելու գործարար Սամվել Կարապետյանին, շարժվեցին դեպքի Հակակոռուպցիոն դատարանի բակ։ Աջակիցների երթի պատճառով այս պահին փակ է Երևան մտնող խճուղին։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ից հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Դատարանի բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ ի աջակցություն հայտնի գործարարի։