Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 13-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:
Հանձնաժողովից հայտնում են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Լիլիթ Ալեքսանյանի լիազորությունները կդադարեցվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրաժարականի ընդունումից հետո:
Լիլիթ Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերից և շուրջ 6 տարի իր նշանակալի ներդրումն է ունեցել Հանձնաժողովի կայացման և հակակոռուպցիոն համակարգի զարգացման գործում։ Լիլիթ Ալեքսանյանը որոշել է աշխատանքային գործունեությունը շարունակել այլ ոլորտում: