Պարոն Փաշինյանին իրավամբ խղճում եմ. հրավիրված ասուլիսին հայտարարեց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։
«Ինձ թվում է՝ ինքը վախին տրված, անապահով մարդ է։ Ցանկացած մարդ, որ օգտագործում է նման ձևակերպում՝ «գրոհել եկեղեցու վրա», որը շատ իմասներով հայկականության առանցքն է՝ պետք է խղճաս ուղղակի։ Անկեղծ ասած, երբ հանդես ես գալիս փայլուն ավտսկրատի դեմ, կարող ես զայրանալ, իսկ ես սրա պես ասուլիսներ եմ անցկացրել Մոսկվայում, դեմ եմ խոսել Պուտինի մասին, որի համար բերման են ենթարկել, բայց տվյալ դեքպում, երբ ականատես եմ Հայաստանի և իր ժողովրդի գեղեցկությանը և եկեղեցու անսահման հոգեղենությանը և հայ ժողովրդի հետ հարաբերություններին, դա ինձ տխրեցնում է»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջիկայում սպասվող դատավարությունից մեծ հույսեր չունի։