«Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ ՀՀ-ին դատապարտեն քաղբանտարկյալներ պահելու համար (Տեսանյութ)


«Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ ՀՀ-ին դատապարտեն քաղբանտարկյալներ պահելու համար (Տեսանյութ)
Հոկտեմբեր 14 15:03 2025

Սամվել Կարապետյանի դեմ այս գործը ոչ միայն հասցնելու ենք միջազգային ատյաններ, նաև բոլոր նրանց ականջին, ովքեր ազդեցություն ունեն այս կառավարության վրա, որպեսզի նրանք ազատեն քաղաքական բանտարկյալներին. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց  Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։

Նրա համար ակնհայտ է՝ Ադրբեջանի կառավարությունը նպատակային կերպով հետապնդում է երկու հայ միլիարդատերերի՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին։

«Բայց բոլորը պետք է իրենց հարց տան՝ ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը, ով բացարձակապես անմեղ է, այժմ գտնվում Հայաստանի բանտում։ Նա կալանավորվել է այն պահին, երբ Հայաստան էր ժամանել հոր քառասունքի արարողությանը մասնակցելու համար։ Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Նրա խոսքերի համատեքստից միանգամայն պարզ է, որ կառավարությունը տապալելու մտադրություն չի ունեցել»,– ընդգծեց Ամստերդամը։

Ըստ միջազգային փաստաբանի՝ այս ամենի պատճառն իրեն շատ անապահով զգացող վարչապետի վախն է, ով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում թե՛ հանրության, թե՛ եկեղեցու նկատմամբ, պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան ուղերձներով՝ վիրավորական արտահայտություններով։

«Պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ վկա հանդես չի եկել, մեկ էլ հանկարծ իրեն մի շատ անապահով զգացող վարչապետ, վախեցած ներպետական հանգամքներով, գրոհում է մի մարդու դեմ, որն իր հոր հիշատակի կրոնական ծեսին է մասնակցում»,-ասաց նա։

Փաստաբանը հայտարարեց, որ ՀՀ-ն զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով․ «Մենք ԵՄ-ին ենք դիմելու՝ պահանջով, որ ՀՀ-ին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու համար»։