ՄԱԿ-ի կառույցներում ադրբեջանական գործակալներ են. քաղաքացիները պահանջում են անհապաղ ազատել Ռուբեն Վարդանյանին (Տեսանյութ)


ՄԱԿ-ի կառույցներում ադրբեջանական գործակալներ են. քաղաքացիները պահանջում են անհապաղ ազատել Ռուբեն Վարդանյանին (Տեսանյութ)
Հոկտեմբեր 14 13:26 2025

Այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասնյակի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով Ռուբեն Վարդանյանին անհապաղ ազատել գերությունից։

«2025 թվականի պետրվարի 17-ին ՄԱԿ-ում մի զեկույց է ներկայացվել ու ընդունվել, որով ՄԱԿ-ը փաստել է, որ Բաքվում դատավարություններն իրավաչափ են, հատկապես Ռուբեն Վարդանյանի մասով։ Հետագայում պարզվել է, որ այդ աշխատանքային խմբի ղեկավարը կապ ունի ադրբեջանական կառույցների հետ։ Այդ աշխատանքային խմբի ղեկավարի ամուսինն Ուկրաինայում գտնվող Socar  ընկերության հետ կապ ունի և արմատներով ադրբեջանցի է։

Ստացվում է, որ ՄԱԿ-ի կառույցներում ադրբեջանական գործակալներ են։ Անարդարություն է տիրում։

Այսօր այստեղ բողոքի ակցիա ենք իրականացնում, որպեսզի իրենք մաքրեն իրենց կառույցները, ավելի արդար ու անաչառ լինեն»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։