Չարենցավանում այսօր տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է․ նա հաշվառված է հոգեբուժարանում


Չարենցավանում այսօր տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է․ նա հաշվառված է հոգեբուժարանում
Հոկտեմբեր 11 17:21 2025

Չարենցավանում այսօր տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, ԶԼՄ-ներին հայտնել են ՆԳՆ-ից։

 

Նշել են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, նա հիվանդանոցում մահացել է։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, նա դանակահարել է հոգեհանգստյան արարողության ժամանակ մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդու։