Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ելույթ կունենա կանանց հավաքականի միակ ներկայացուցիչը` Աննա Ամրոյանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Կանանց 77 կգ քաշային կարգի ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:00-ին: