«Իշխող ուժի ներկայացուցիներն ասում են, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն են, ինչպես Վրաստանն ու Իրանը, ոչ մի տարբերություն, ու չեն հասկանում թե ինչ խնդիր մենք ունենք այստեղ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է հայ ազգին, չի ընդունում այդ ցեղասպանությունը, շարունակում է այդ քաղաքականությունը։
«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- նշել է Վարդանյանը։
«Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել։ Երևանից գնում ենք հարավ՝ Ռուսաստանի դրոշ, Իրանի դրոշ, Ադրբեջանի դրոշ։ Ինչ ասում եմ՝ Սյունիքում։ Հեսա երևի ԱՄՆ-ի դրոշն էլ կբերեք ու բացականչում եք ինքնիշխանությունից։
Այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք»,- ասաց Ք.Վարդանյանը։