Ընդդիմությունը «խաղաղություն» բառից այսահարվում է. Կոնջորյան


Ընդդիմությունը «խաղաղություն» բառից այսահարվում է. Կոնջորյան
Հոկտեմբեր 2 12:37 2025

 Ընդդիմությունը ծրագրված կերպով տորպեդահարում է խաղաղության գործընթացը, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նշեց, որ հնարավոր չէ չնկատել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել և ունենում վերջին տարիներին. «Երբ մենք ձեզ ասում ենք, որ դուք դրական օրակարգերի թշնամին եք և ՀՀ-ում ցանկացած դրական օրակարգ փորձում եք նսեմացնել, նեղանում եք, բայց իրականում այդպես է։ Տպավորություն է, որ վանպիրների նման, երբ լույս է ընկնում ձեր վրա, այսահարվում եք։ Հիմա «խաղաղություն» բառն է․ հենց «խաղաղություն» բառն ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում»։