Խոշոր հրդեհ, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից


Խոշոր հրդեհ, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից
Սեպտեմբեր 30 23:23 2025

Սեպտեմբերի 30-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի տներից մեկի անասնագոմում և բակում եղած անասնակերում հրդեհ է բռնկվել։

«Ժամանել են Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Արմավիրի փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանը։ Կրակի դեմ հրշեջների հետ պայքարում են նաև գյուղացիները։

Հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Այս պահին կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից, և հրշեջներն ու գյուղացիները պայքարում են կրակի տարածման դեմ։ Կրակի դեմ մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր «սև գործն» է անում։

Համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք անասնագոմում կենդանիներ կան, թե ոչ և աշխատանքներ են տանում նաև անասնագոմի և այրվող անասնակերի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ»,-գրում է shamshyan.com-ը։