Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ինքնորոշման իրավունքը, հիմա Նիկոլը հասնում է ԵԽԽՎ, որ «հիմնավորի» արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի «անհնարինությունն» ու


Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ինքնորոշման իրավունքը, հիմա Նիկոլը հասնում է ԵԽԽՎ, որ «հիմնավորի» արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի «անհնարինությունն» ու
Սեպտեմբեր 30 21:48 2025

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Առաջ Հայաստանի նախագահները գնում էին ԵԽԽՎ, որ հիմնավորեին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անխուսափելիությունը։

Հիմա Նիկոլը գնում, հասնում է ԵԽԽՎ, որ «հիմնավորի» արցախցիների՝ իրենց հայրենիք վերադարձի «անհնարինությունն» ու «վտանգավորությունը»։

Միայն այս մետամորֆոզը հերիք է՝ պատկերացնելու համար մեր ազգային կազմաքանդման աստիճանը։ Ու, հետևաբար, վերականգնման համար մեր անելիքի հսկայական ծավալը»։