Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը


Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը
Սեպտեմբեր 30 18:57 2025

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայլերի ընթացքը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: