Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի դաժան սպանությունից հետո Մերձավանի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Մհեր Ախտոյանի հետքն անգամ չի երևում։ «Փաստինֆո»-ին Փարաքարի համայնքապետարանից հայտնեցին, որ Ախտոյանը չի աշխատում, այլ մանրամասներ չնշեցին, հեռախոսն էլ դարձավ անհասանելի։ Նույն պատմությունն է նաև Արմավիրի մարզպետարանի դեպքում, բոլոր զանգերը մնում են անպատասխան։
Կապ ենք հաստատել նաև ՀՀ ՏԿԵՆ-ի հետ՝ պարզելու՝ Ախտոյանի չաշխատելու դեպքում պաշտոնակության հարց դրվա՞ծ է, թե ոչ։
ՀՀ ՏԿԵՆ-ի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Փաստինֆո»-ին փոխանցեց. «Համայնքապետն է նշանակում վարչական ղեկավար։ Մերձավանը Փարաքարի մեջ է մտնում, համայնք չէ։ Դա անմիջապես մեզ չի վերաբերում, ո՛չ մենք ենք նշանակում ո՛չ մենք ենք ազատում։ Ո՛չ նշանակումը, ո՛չ ազատումը մեզ հետ կապ չունի»։
Թե որտեղ է հիմա Մհեր Ախտոյանը՝ պարզ չէ, սակայն վերջինիս հեռախոսահամարը ևս անհասանելի։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ախտոյանի հորաքրոջ որդին է Վալոդյա Գրիգորյանի սպանության հիմնական դերակատարը։ Իսկ Ախտոյանը հայտնի է իր քպական հայացքներով, որը սերտ կապեր ունի նաեւ իշխանամերձ քրեական հեղինակությունների հետ։