Փարաքարի համայնքապետին սպшնած Գևորգ Հարությունյանը ՔՊ-ական նախկին համայնքապետի մտերիմ ընկերն է, միասին կրակարանում վերապատրաստվել են. մանրամասներ


Փարաքարի համայնքապետին սպшնած Գևորգ Հարությունյանը ՔՊ-ական նախկին համայնքապետի մտերիմ ընկերն է, միասին կրակարանում վերապատրաստվել են. մանրամասներ
Սեպտեմբեր 29 18:19 2025

«Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գեւորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել: Ավելին՝ Մհերն ու Գևորգը, ըստ տեղեկությունների, միասին կրակարանում վերապատրաստվել են: Մերձավանի սպանություններից 10 օր առաջ է Ախտոյանը հեռացել Հայաստանից»,-նման տեղեկություններ է իր ֆեյսբուքյան էջում հրապարկել լրագրող Լիա Սարգսյանը։

Նա մանրամասնում է.

«Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը և իր ընտանիքը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որը ծագել է քաղաքական հողի վրա, և ավելի է սրվել Փարաքար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ:

Մհեր Ախտոյանը նաև անձնական թշնամանք է ունեցել սպшնված Կարեն Աբրահամյանի հետ: Անցած տարի Ախտոյանը և Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին՝ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում: Ինձ պատմեցին, որ Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը:

Նշեմ նաև, որ Ախտոյանի հայրը նույնպես հարցաքննվել է Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում:

Ձախից՝ Մհեր Ախտոյան, աջից՝ Գևորգ Հարությունյան»։