Մեծ համոզմունք ունեմ, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյան


Մեծ համոզմունք ունեմ, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է. Փաշինյան
Սեպտեմբեր 29 18:02 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կուսակցության ներսում շատ հարցեր են քննարկվել, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու օրակարգը մերժվել է։

«Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տված մանդատը երկարացնելու է։ Ինչո՞ւ, որովհետև խաղաղության օրակարգը, որը մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։ Ես հասկացա, որ համագումարի իմ ելույթի այդ հատվածը չի նկատվել կամ չնկատվելու է տրվում։ Ես ելույթում ասացի, որ 2026 թվականի նախընտրական պրոցես մտել ենք ստանդարտ 3-րդ հանրապետությանը հատուկ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով»,-ասաց նա։

 Նա ավելացրեց, որ իրենց ծրագրում  նշել են՝ ամենակարևորը խաղաղության դարաշրջանը բացելն է և իրենց ծրագրի պարտավորությունը կատարելը։

«Ես համարձակություն ունեմ ասելու, որ մենք օրգանական կապով ենք կապված մեր ժողովրդի հետ»,-հավելեց նա։