Մենք պետք է մեր պետական հիգիենայի մասին մտածենք. Փաշինյան


Մենք պետք է մեր պետական հիգիենայի մասին մտածենք. Փաշինյան
Սեպտեմբեր 29 16:52 2025

«Ես խաղաղության մասին միակողմանի չեմ խոսում։ Խաղաղության մասին փաստաթղթեր ունենք ստորագրված։ Բացի այդ, այնպես չէ, որ ես եմ միայն խոսում  խաղաղության մասին։ Ադրբեջանն էլ»,- Ստրասբուրգում լրագրողների հետ զրուցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ, ըստ էության, խաղաղության մասով մեկնաբանությունների մեջ տարընթերցում և տարբերություն մեջ, որոշակի տարընթերցում կա հարակից թեմաների հետ կապված։

«Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում: Օրինակ բերեմ.  մեր պատմության ընթացքում բազմիցս եղել են իրավիճակներ, կներեք համեմատությունների համար, երբ որ մենք վրաերթի ենք ենթարկվում, մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարո՞ղ է դա դրանից  է, որ մենք մայրուղու  երթևեկելի հատվածում ենք։

Մենք ասում ենք, ժողովուրդ, եկենք ոչ թե որտեղով պատահի անցնեք փողոցը, այլ հետիոտնային անցումով անցնենք, դա կարա՞ մեկնաբանվի, որ ուրիշ վարորդները սպառնացին մեզ, և մենք այնքան թուլամորթ ենք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել, հետիտոային անցումով անցնել։

Հայաստանում եղել է այդ ընկալումը, կա՝ եթե դու կշիռ ունես, պետք է կարմիր լույսի տակով անցնես։

Մենք պետք է մեր պետական հիգիենայի մասին մտածենք»,-ասել է Ն.Փաշինյանը։

Նա նշել է, որ «մեր խաղաղությունը՝ նոր ծնված մանուկը, 1 ամսական 20 օրեկան է, պետք է հոգ տանենք՝ գիտելիքով, գիտակցված»։ 

Խոսելով «Թրամփի ուղու» մասին, նա ասաց. «Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում  եմ, որ նաև խնդիրն այն է, որ նախագահ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում TRIP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և ԱՄՆ, և միջազգային  հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետարքրություն կա։ Մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»։

Հիշեցնենք, որ Նիկոլ  Փաշինյանը սեպտեմբերի 28-30-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին։ Սեպտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ չորրորդ նստաշրջանի լիագումար նիստում։