Պաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան։ Իրավիճակը մի պահ լարվել էր, հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ էր սկսվել։
Անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ՊՆ է ժամանել շտապօգնության մեքենա։