ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը հատուկ պահպանության ենթակա օբյեկտ է, հայտնում են ՊՆ-ից։
«Հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահպանման նպատակով վարչական համալիրի ներքին տարածքում կամ դրա ուղղությամբ տեխնիկական ցանկացած միջոցով տեսանկարահանում կամ ուղիղ հեռարձակում իրականացնելը հնարավոր է բացառապես պաշտպանության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության դեպքում», - ասվում է հայտարարության մեջ։