Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է «բոլորի» իշխանություն. Վարազդատ Հարությունյան


Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է «բոլորի» իշխանություն. Վարազդատ Հարությունյան
Սեպտեմբեր 29 10:45 2025

Հինգ տարի առաջ սկսված ավերիչ պատերազմին ու նաև դրանից հետո մեր հազարավոր ախպերներ զոհվեցին թշնամու զենքից: Այսօր, փոխանակ ներսում համերաշխ լինենք առավել քան երբևէ, ներողամիտ ու հոգատար լինենք միմյանց նկատմամբ` իրար ենք սպանում, հալածում, խոշտանգում, իրարից գողանում, հայհոյում, այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

 

Նրա խոսքով՝ բռնությունը նորմալ բան է դարձել, քանի որ բռնության լեզվով են խոսում նրանք, որոնք պիտի պարտադրեին ու ապահովեին այդ ներքին համերաշխությունը:

 

«Չագուչը ճոճելով «ասֆալտներին պառկացնելու», «ընդդիմությանը շինելու», «մատի փոխարեն այլ բան թափ տալու» մասին խոսողի բերածը սա է` ատելություն, բռնություն ու քաոս:

 

Առանց ներքին խաղաղության՝ անվտանգություն չկա, առանց անվտանգության` արտաքին խաղաղություն:

 

Հայաստանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է «բոլորի» իշխանություն»,- նշել է նա։