Կապանում սպшնվшծը և դшնшկահարվածը կոմբինատի աշխատակիցներ են․ ՆԳՆ նախարարի խորհրդականը ներկա է դեպքի վայրում


Կապանում սպшնվшծը և դшնшկահարվածը կոմբինատի աշխատակիցներ են․ ՆԳՆ նախարարի խորհրդականը ներկա է դեպքի վայրում
Սեպտեմբեր 29 08:34 2025

Կապանում սպանված Յուրի Մարգարյանը աշխատում էր Զանգեզուրի կոմբինատում։ ՆԳՆ նախարարի խորհրդականը գնացել է սպանության դեպքի վայր։

Armlur.am-ին Կապանի բնակիչներից հայտնի դարձավ, որ մյուս դանակահարվածը՝ Էդգար Մնացականյանն է, ով աշխատում է Կապանի լեռնահարստացման կոմբինատում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Կապան քաղաքի կաթսայատան տարածքում վերջիններս վիճել են և «ԷՍ ԸՆԴ ԷՅ մայնինգի» աշխատակցի հետ, ով էլ, ըստ նախնական վարկածի, նրանց դանակահարել է։

Մեզ հասած լուրերով՝ ՆԳՆ նախարարի խորհրդական Սևան Քոչարյանը սպանության դեպքով շտապել է դեպքի վայր։ Դատելով վերջին դեպքերից, իրավապահները որոշել են «կաբինետներից» դուրս գալ և առերեսվել իրականության հետ։

Shamshyan.com-ի տվյալներով՝ հիվանդանոց են մեկնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության պետ Դավիթ Սուրենյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Համլետ Վասիլյանը։

Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Յուրի Մ․-ն, ով ստացել է կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք, և 33-ամյա Էդգար Մ․-ն, ով ստացել է աջ ազդրի կտրած-ծակած վերք։ Մահացածը Յուրի Մ․-ն։

ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ Կապանում կատարված հանցագործությունը բացահայտվել է, 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

SHAMSHYAN.com-ն դեպքի վայրից տեղեկություններ ունի։