Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով․ Նիկոլ Փաշինյան


Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ». այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 20 10:59 2025

Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Առիթներ ունեցել եմ իմ այս հայտարարությանն անդրադառնալու, բայց, կարծում եմ՝ ամբողջացնելու կարիք կա: Ինչու՞ եմ խաղաղության բերկրանք ապրելով 2019 թվականին արել այդ հայտարարությունը: Սա պետք է շատ կոնկրետ պատճառ և բացատրություն ունենա և բացատրությունն իրոք շատ կոնկրետ է: Այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել: Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հարց է ծագում՝ ինչ է հիմա հայրենասե՞ր չեմ, իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի՞, թե՞ պակաս հայրենասեր եմ: Ոչ ավելի, ոչ պակաս, նույնքան հայրենասեր եմ: Ինչպե՞ս լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը: Պատճառը հայրենասիրության մոդելն է, բանաձևը, որի մասին խոսել եմ դեռ 2020 թվականին»,-նշել է Փաշինյանը: 

Նա ասել է, որ ինքը, հիմա հայրենասեր է Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով, իսկ 2019 թվականին հայրենասեր է եղել  այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով:

 

«Բայց ո՞վ է հանձնարարել այդ հայրենասիրության մոդելը, ոնց է ձևավորվել այդ մոդելը: Այդ մոդելը Խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ այդ կայսրության ղեկավար Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր»,-բացատրել է նա: