Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին ու Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել


Գարիկ Մովսեսյանին, Հովհաննես Վարդանյանին ու Սամվել Մինասյանին գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել
Սեպտեմբեր 19 16:07 2025

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել․

ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,

ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,

Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։