Դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով, անիմաստ վախերով խարխլել Հայաստանի ու հայկականության խորհրդանիշները և ոչնչացնել մեր ինքնությունը. Մարուքյան


Դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով, անիմաստ վախերով խարխլել Հայաստանի ու հայկականության խորհրդանիշները և ոչնչացնել մեր ինքնությունը. Մարուքյան
Սեպտեմբեր 19 14:32 2025

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

 

«Թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագածի պատկերը օգտագործի

 

Երբ քննադատեցի կառավարության որոշումը՝ սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու և, հետևաբար, նույն հիմնավորմամբ ՀՀ Զինանշանի վրայից Արարատը հեռացնելու նախապատրաստությունների գործընթացը, ինձ սկսեցին ՔՊ-ից և «փորձանքագիտական» դաշտից հակադարձել, թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագած լեռան պատկերը օգտագործի իր կնիքներում և զինանշանի վրա։

 

Ուրեմն այսպես, եթե Արագած լեռը թուրք ժողովրդի համար սրբության և ազգային ինքնության խորհրդանիշ է, թող օգտագործեն իրենց կնիքների և զինանշանի վրա։ Այդ հարցում ես որևէ խնդիր չեմ տեսնում։

 

Հետևաբար, դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով, անիմաստ վախերով խարխլել Հայաստանի ու հայկականության խորհրդանիշները և ոչնչացնել մեր ինքնությունը»։