Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին


Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին
Սեպտեմբեր 19 12:47 2025

Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր պաշտոնական նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր գերիներին։

 

«Նամակում ներկայացրել եմ մեր հայրենակիցներին Բաքվի բանտում սպառնացող վտանգները, բեմականացված դատավարությունները և մարդասիրական տեսանկյունից այդօրինակ այցելությունների կարևորությունը»,- նշել է Մամիջանյանը։