2022թ. սեպտեմբերից մինչ այսօր մեր տարածքային կորուստները չեն վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան


2022թ. սեպտեմբերից մինչ այսօր մեր տարածքային կորուստները չեն վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան
Սեպտեմբեր 13 17:56 2025

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանը կրեց ծանր կորուստներ․ ունեցանք ավելի քան 200 զոհ և տարածքային կորուստներ Ջերմուկի հատվածում, որոնք մինչ այսօր չեն վերականգնվել։

Այդ օրերի ցավը շարունակում է մնալ մեր ժողովրդի հիշողության մեջ։ Մեր հերոսները իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար, իսկ նրանց անունը հավերժ կմնա մեր սրտերում։

Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրում է նա։