Խորհրդարանում ընդդիմություն այլևս գոյություն չունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կան որոշ անհատներ, որոնք հիմա տեղ են փնտրում այլ քաղաքական ուժերում, որ հայտնվեն ապագա խորհրդարանում»,- նշեց նա։
Սիմոնյանը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուժին լուրջ չի վերաբերվում։
«Այդ պոնտը, որ հեսա «փող կբաժանենք», այլևս չի աշխատում Հայաստանում»,- նշեց ԱԺ նախագահը։
Նա վստահ է՝ ընդդիմությունը յոթ հոգի չի կարող փողոցում հավաքել։
«Իմ նկարը, որ դնեն փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի, քան՝ իրենց շուրջը, իրենք քաղաքական դիակներ են»,- ասաց Սիմոնյանը։