ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու էր երեկ իր ֆեյսբուքյան էջում կրկին մուրճի նկարը հրապարակել։
«Ես էդ մուրճի նկարը չեմ փակցրել, էդ մուրճը իմ սեղանին դրած է եղել այս ողջ ընթացքում, երեկ իմ ֆեյսբուքյան էջը վարողը եկել էր առավոտյան, տեսավ՝ նկարեց ու դրեց ֆեյսբուք։ Իմ կյանքում էդ նկարով ոչ մի բան չի փոխվել: Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր , թե իրենց կյանքում է բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել, այդ նկարի բացակայությունը իրենց կյանքում էլ, մեր կանքում էլ բան չի փոխել։ Իմ տեսակետից որևէ փոփոխություն չկա»,-արձագանքեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ Լուսանկարում այն մուրճն էր, որը նա կոչում է «պողպատե մանդատ»։