Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուի գրառումը Ռուբենի մասին


Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի. Ռոնալդուի գրառումը Ռուբենի մասին
Սեպտեմբեր 7 21:22 2025

Պորտուգալիայի հավաքականի խաղացող Կրիշտիանո Ռոնալդուն Ինստագրամի իր էջում հրապարակում է կատարել հայ փոքրիկ Ռուբենի մասին։

«Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա»,–տեսահոլովակին կից գրել է հայտնի ֆոտւբոլիստը։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։5 հաշվով զիջեց Պորտուգալիայի ընտրանուն։