Մեր հայ երկրպագուներն անում են բաներ, որ վնասում են բոլորիս․ Ալեն Սիմոնյան


Մեր հայ երկրպագուներն անում են բաներ, որ վնասում են բոլորիս․ Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 6 23:19 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա խաղին, որտեղ Հայաստանը խոշոր՝ 5։0 հաշվով պարտվեց Պորտուգալիային․

«Բոլորս սիրում ենք քննադատել մեկս մյուսին, և շատ հաճախ քննադատում ենք նաև մեր ֆուտբոլը: Բայց կան բաներ, որ ես, օրինակ, չեմ հասկանում, ինչո՞ւ են մեր երկրպագուները, հայրենասեր երկրպագուներն անում բաներ, որոնք վնասում են բոլորիս:

Օրինակ՝ ինչի՞ համար է պետք անել բաներ, որի համար Հայաստանի ֆեդերացիան պետք է գումար վճարի՝ որպես տուգանք, ինչո՞ւ է պետք պայթեցնել ռումբեր, վառել կրակներ, որոնց համար ամեն անգամ մեզ հազարավոր եվրո գումար են տուգանում:

Լավ, ինչի՞ համար է պետք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ 0-5 հաշվով պարտվում ենք, 63-րդ րոպեն է, մեր ֆուտբոլիստը դժվարությամբ հարձակման է գնում, հենց իր ականջի տակ այնպիսի ուժգին պայթյուն հնչեցնել, որ 15.000 մարդ վեր թռնի ամբողջ մարզադաշտում: Սա ի՞նչ է էլի..
Սա լավ մշակույթ չէ, սա լավ երկրպագելու ձև չէ»,- գրել է նա: