Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը
Սեպտեմբեր 6 22:58 2025

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է Հայաստան-Պորտուգալիա խաղին, որտեղ Հայաստանը խոշոր՝ 5։0 հաշվով պարտվեց Պորտուգալիային․ «Հայաստանի ֆուտբոլի հավաքականի` աշխարհի չեմպիոն դառնալու ապագան մեզ խոստացած Փաշինյանի դատարկությունը և կոմպետենտության ի սպառ բացակայությունը վաղուց հասկացել ենք: Հիմա մի քիչ շեղեմ ձեզ մեր ֆուտբոլային հերթական նվաստացումից և անդրադառնամ նրա մտքի նոր փայլատակումներին:

 

Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տոկիոյում աղբաման չկա: Նա համարել է դա Ճապոնիայի կառավարման մշակույթի և առաջընթացի հերթական մի գագաթնակետ և արդեն առաջարկ է անում, որ մենք ազգովի անցնենք այդ համակարգին, դրա համար նախատեսելով տասը տարի ժամանակ:

 

Խեղճ Նիկոլը ո՞րտեղից իմանա, որ Ճապոնիան ստիպված էր հրաժարվել աղբամաններից այն բանից հետո, երբ 1995 թվականին «Աում Սինրիկյո» կրոնական աղանդը ահաբեկչական քիմիական հարձակում կազմակերպեց Տոկիոյի մետրոյում, պահելով զարինի կոնտեյներները կայարանների աղբամաններում: Ի դեպ, նույն թվականին նաև Փարիզը բախվեց ալժիրյան ահաբեկիչների կողմից պայթուցիկներն աղբամաններում թաքցնելու իրողության հետ և համապատասխան միջոցներ ձեռնարկեց:

 

Բայց Փաշինյանն այս ամենը սովորելու ժամանակ չունի, նա զբաղված է սեփական ժողովրդին կրթելու «նորաձև» առաքելությամբ: Մեկը հուշեր նրան և իր նորաձև գործընկերուհուն, որ ոչ թե «կրթությունն է նորաձև», այլ որ նորաձևությունն անգամ կրթություն է պահանջում: Թե չէ միակ բանը, որով աչքի են ընկնում միջազգային թատերաբեմում և որի համար հիշատակվում են միջազգային մամուլի կողմից` հագուկապի անճաշակությունն ու գռեհկությունն է»,- նշել է նա: