Ռոնալդուն երկրորդ գոլը խփեց «Հանրապետականում» (տեսանյութ)


Ռոնալդուն երկրորդ գոլը խփեց «Հանրապետականում» (տեսանյութ)
Սեպտեմբեր 6 21:33 2025

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Պորտուգալիա մրցախաղում 4:0 հաշվով հաղթում են հյուրերը (տեսանյութ

Երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն ազգային թիմում 140-րդ գոլը խփեց։

Ռոնալդուն աչքի էր ընկել նաեւ 21-րդ րոպեին։ Պորտուգալացիների մյուս երկու գոլերը խփել են «Ալ Նասրի» հարձակվող Ժոաու Ֆելիշը եւ  սաուդյան «Ալ Հիլյալի» պաշտպան Ժոաու Կանսելուն։

Ընթանում է երկրորդ խաղակեսը։ Պորտուգալիան գնդակը վերահսկել է ժամանակի 72 տոկոսը։