ՀՖՖ-ն սխալմամբ ակտիվացրել է նաև Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի QR կոդերը


ՀՖՖ-ն սխալմամբ ակտիվացրել է նաև Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի QR կոդերը
Սեպտեմբեր 6 18:11 2025

ՀՖՖ-ն ժամը 16։00-ին ակտիվացրել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի QR կոդերը։ Հենց ժամը 16։00-ին՝ խաղից 4 ժամ առաջ ակտիվացնելու որոշումը ՀՖՖ-ն բացատրել էր՝ «հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը»։ 

Ի դեպ, նախապես տոսմերի վրա գրված է եղել, որ   տոմսերի QR կոդերը կարող են ակտիվացնել խաղի օրը 09։00-ից։ 

Ֆեդերացիան սխալմամբ այսօր երկրպագուների համար ակտիվացրել է նաև Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի QR կոդերը։ Մնում է հուսալ, որ դա էլ իր հերթին նոր խնդիրներ չի առաջացնի այսօր «Հանրապետական» մարզադաշտ մուտք գործելիս։

Հիշեցնենք, որ այսօր ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ 

Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։