Ռոնալդուն հրել է իրեն մոտեցած հայ երկրպագուին (տեսանյութ)


Ռոնալդուն հրել է իրեն մոտեցած հայ երկրպագուին (տեսանյութ)
Սեպտեմբեր 5 22:56 2025
 

Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեւանյան հյուրանոցի նախասրահում հրել է իրեն մոտեցած հայ երկրպագուին, որը փորձել է սելֆի անել իր հետ։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում պորտուգալացիները Հայաստանի հավաքականին  կհյուրընկալվեն սեպտեմբերին 6-ին։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։