Հայաստանի հավաքականի հետ կարելի է ճանապարհ գնալ, ես հավատում եմ այս տղաներին. Եղիշե Մելիքյան


Հայաստանի հավաքականի հետ կարելի է ճանապարհ գնալ, ես հավատում եմ այս տղաներին. Եղիշե Մելիքյան
Սեպտեմբեր 5 13:22 2025

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վստահեցնում է՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ կարելի է ճանապարհ գնալ։

«Ես իրենց հավատում եմ, վաղը ինչ կստացվի՝ չեմ կարող ասել, բարդից էլ բարդ է պատկերացնել ու գուշակել ելքը, բայց համոզված եմ, որ մենք պետք է տեսնենք ու զգանք փոփոխությունը խաղի ու նվիրվածության մեջ»,- Պորտուգալիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիքյանը։

Նա հայտարարեց, որ հավաքականի ներսում խնդիր չունի ոչ մեկի հետ, իր խնդիրը վաղվա հանդիպումն է Պորտուգալիայի դեմ։

Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։